AOL Inc. ընկերությունը, որը նախկինում ամերիկյան ինտերնետ շուկայի առաջատարներից էր, ավարտին է հասցրել 1,056 մլրդ դոլար արժողությամբ արտոնագրերի վաճառքի գործարքը:
800 արտոնագրի նոր տերը Microsoft կորպորացիան է: Այն հավելյալ իրավունք կստանա America Online-ի այլ ծրագրերն օգտագործելու համար: Խոսքը էկսքլյուզիվներին չի վերաբերում:
Բիլ Գեյթսի և Սթիվ Բալմերի ընկերությունը չի պատրաստվում բոլոր արտոնագրերն իրեն պահել: Դրանցից 650-ը 550 մլն դոլարով կվաճառվեն Facebook սոցիալական ցանցին, սակայն Microsoft-ը կպահպանի տեխնոլոգիաների մեծ մասի կիրառման իրավունքը: Ինչ վերաբերում է AOL-ին, ապա նրա համար գործարքը ֆինանսական կարողությունն ամրապնդելու հնարավորություն է: Ընկերության ձեռքի տակ է մնում դեռևս 300 արտոնագիր:










































