«Եվրո-2012»-ի շրջանակներում Խորվաթիայի հետ հանդիպումից առաջ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն իր կարծիքն է հայտնել առաջիկա հանդիպման պայմանավորված լինելու մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ եթե Իսպանիա-Խորվաթիա հանդիպումն ավարտվի ոչ-ոքի` 2:2, 3:3 հաշվով, երկու թիմերը դուրս կգան «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչ` Իտալիա- Իռլանդիա խաղի ցանկացած արդյունքի դեպքում:
«Մենք արդարանալու կարիք չունենք: Երկար տարիներ ենք անցկացրել ֆուտբոլում: Կարող եմ վստահ ասել, որ երբեք չենք մասնակցել պայմանավորված խաղերի: Նույնը, կարծում եմ, կկրկնեն խորվաթները: Այսօրվա հանդիպմանը արդար պայքար կլինի»,- իսպանացի լրագրողներին հայտնել է մասնագետը:






































