ՀՀ նախկին վարչապետ, այժմ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նոր կառավարության կազմից տնտեսական ոլորտում ոչ մի ակնկալիք չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ պատճառը փոփոխության բացակայությունն է:
«Որևէ էական փոփոխություն չկա: Չկա մարդկանց փոփոխություն՝ չի լինելու գործունեության փոփոխություն»,- ասաց Հ. Բագրատյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում ԱԺ բացարձակ մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն կառավարության իր անդամներին նույնն է թողել, փոխվել են միայն տրանսպորտի և կապի, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները:










































