Անցած տարի մոտ 800 հազար մարդ ստիպված է եղել լքել իր բնակության վայրը։ BBC-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի զեկույցում։
Անցած տարի փախստականների ընդհանուր թիվը կազմել է 4.3 միլիոն մարդ, այդ թվում նրանք, ովքեր լքել են իրենց տները, սակայն մնացել են այդ երկրներում։ Այս թվերը խոսում են այն մասին, որ աշխարհում աճում են փախստականների ընդհանուր թվի աճի տենդենցները։ Այդ աճը կայուն է վերջին տարիների ընթացքում։ Ամենաշատ փախստականներ են գրանցվել Աֆղանստանում, Իրաքում, Սոմալիում և Սուդանում։










































