Փարիզն աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից է, և զարմանալի չէ, որ Քիմ Քարդաշյանը լցված է այդ ռոմանտիզմով, չնայած որ նրա զուգընկեր Քանյե Ուեսթը 300 մղոն հեռավորության վրա է գտնվում:
Daily Mail-ը գրում է, որ հասնելով Ֆրանսիայի մայրաքաղաք` հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը սկսել է Twitter սոցիալական ցանցում ռոմանտիկ լուսանկարներ տեղադրել՝ սպասելով իր զուգընկերոջը, ով այս պահին Գերմանիայում է:
















































