Ինչպես Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով միջազգային 47-րդ համաժողովում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Միշել Ալիո-Մարին, անհրաժեշտ է զարգացնել Եվրոպայի պաշտպանական ներուժը: «Ամերիկյան հովանոցը մշտական չի լինի: Եվրոպան պետք է զարգացնի սեփական ներուժը` հանուն խաղաղության և միջազգային կայունության»,- նշել է Ալիո-Մարին: Նրա խոսքերով, ԵՄ երկրներում ռազմական ծախսերի կրճատումը հետագայումմ կարող է հանգեցնել «ԵՄ ռազմավարական դերի կորստին»:
Նա նաև կոչ է արել ստեղծել ընդհանուր եվրոպական գլխավոր շտաբ, որը կիրականացնի «գործողությունների ծրագրավորում և անցկացում»: Դա հատկապես անհրաժեշտ է ահաբեկչության և ծովահենության վտանգը չեզոքացնելու համար: Մեծ Բրիտանիան, սակայն, արդեն սրան պատասխանել է, որ Ֆրանսիայի կողմից բարձրացված խնդիրներն անհրաժեշտ է լուծել ՆԱՏՕ-ի շրջանակներում: Այս մասին հաղորդում է apsny.ge կայքը: