Էդմոնտոնի Ալբերտա համալսարանի մերձակայքում երեք ինկասատորների սպանության մեջ մեղադրվող Թրևիս Բաումգարտներն անցել է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանը: Ինչպես հաղորդում է CNN-ը, ամերիկացի սահմանապահները ձերբակալել են նրան Վաշինգտոն նահանգի Լինդեն քաղաքում: Նշվում է, որ հանցագործն անցել է սահմանը սեփական բեռնատարով:
Ինչպես նախատեսվում է, առաջիկա օրերին, Բաումգարտներին հետ կուղարկեն Էդմոնտոն, որտեղ նա կկանգնի դատարանի առջև:
Հիշեցնենք, որ երեք ինկասատորները սպանվել են հունիսի 15-ին, նրանց ևս մեկ գործընկեր հրազենային վնասվածք է ստացել: Ոստիկանությունն անմիջապես կասկածել է 21-ամյա Բաումգարտներին, ով եղել է ինկասացիայի հինգերորդ անդամը:
Ոստիկանության տվյալներով` նա սպանության է դիմել թալանի նպատակով: Ավելի ուշ մեքենան հայտնաբերել են հանցագործության կատարման վայրից մի քանի հարյուր մետր այն կողմ: Թե որքան գումար է հափշտակել հանցագործը, դեռ հայտնի չէ:






































