Ֆիլիպիններում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տեղեկատվության համաձայն` ստորերկրյա ցնցումները գրանցվել են 35 կմ խորությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է եղել Բոլիտոկ քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք և Մանիլա քաղաքից 182 կմ հեռավորության վրա: Տեղեկատվություն չկա զոհերի և ավերածությունների մասին: Ցունամիի վտանգ ևս չի առաջացել:
Հիշեցնենք, որ մարտի 16–ին Ֆիլիպիններում տեղի էր ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը ավերածությունների չէր հանգեցրել, սակայն խուճապի էր մատնել առևտրի կենտրոնի այցելուներին: Հրմշտոցների հետևանքով առևտրի կենտրոնում տուժել էր 45 մարդ:









































