Նոր վավերագրական ֆիլմը ներկայացնում է այն, ինչը պետք է ամոթի զգացում առաջացնի Ուկրաինայում: Երկրի մանկատներում 88 հազար, այսպես կոչված, «սոցիալական որբեր» կան, որոնք հաշմանդամ երեխաներ են, և որոնցից հրաժարվել են ծնողները՝ թողնելով նրանց պետության խնամքին:
Daily mail-ը գրում է, որ Ukraine’s Forgotten Children վավերագրական ֆիլմը կցուցադրվի վաղը՝ BBC4 ալիքով:
Չնայած Ուրկրաինայի կառավարությունը հայտնել է, որ փորձում է լուծել բոլոր խնդիրները, բայց Unicef-ի հաղորդմամբ այս երեխաների թիվը վերջին տասը տարիների ընթացքում կրկնապատկվել է:






































