Եգիպտոսում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջին օրը:
Ընտրությունների երկրորդ փուլը բավական հանգիստ է սկսվել: ԿԸՀ-ի տվյալներով` 27 գավառների գրեթե 13 հազար ընտրական տեղամասեր սկսել են իրենց աշխատանքը առավոտյան ժամը 08:00-ին:
Ընտրողները չափավոր ակտիվություն են ցուցաբերել: Դիտորդներն արձանագրել են մասնակի խախտումներ, որոնք, ԿԸՀ-ի տեղեկություններով, չեն ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա:
Եգիպտոսում նախագահական ընտրությունները կավարտվեն կիրակի: Երկրորդ փուլի երկու օրերի ընթացքում երկրում պետք է քվեարկեն գրեթե 50 մլն գրանցված քաղաքացիներ:
Քվեաթերթիկներում ընդամենը երկու ազգանուն է` «Մուսուլման եղբայրների» թեկնածու Մուհամմեդ Մուրսան և Մուբարաքի վարչակարգի վարչապետ Ահմեդ Շաֆիկը:
Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյուները կհայտարարվեն հունիսի 21-ին:









































