Sunday, 14 06 2026
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Կառավարության գործունեության ծրագիրը շատ հավակնոտ է

ՀՀ նախկին վարչապետ, ներկայում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ կառավարության կազմի ձևավորման հարցում 2 հիմնական մոտեցում է եղել գերակա: Առաջինը՝ այդուհանդերձ կառավարությունը իր գործունեության նախորդ շրջանում հիմնականում չի ձախողվել, նույնիսկ ճգնաժամի ծանր շրջանում, և երկիրը զերծ է պահել ցնցումներից, ինչպիսին Հունաստանում էր, Իռլանդիայում և այլն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Խ. Հարությունյանը նշեց, որ ճգնաժամի պայմաններում կառավարության գործունեությունը գնահատվում է ոչ այնքան ձեռքբերումներով, որքան նրանով, թե ինչքանով հաջողվեց կորուստներ չունենալ, և այդ առումով ՀՀ կառավարությունը նույնպես «արդարացրել է իրեն, քանի որ ոչ մի սոցիալական ծրագիր չի ձախողել»:

Ըստ Խ. Հարությունյանի՝ երկրորդ գործոնն այն է, որ կառավարությունը պետք է ձևավորվի առաջիկա 7-8 ամիսների համար, քանի որ նախագահական ընտրություններից հետո կառավարությունը, Սահմանադրության պահանջի համաձայն, պետք է նորից իր լիազորությունները վայր դնի, և այդ իսկ պատճառով կտրուկ փոփոխություն կատարել կառավարության կազմում կարիք չկար:

«Կառավարության գործունեության ծրագիրը, որ այժմ քննարկումների փուլում է, բավականին համարձակ ծրագիր է, և իր առջև դնում է շատ հավակնոտ թիրախային նպատակներ թե՛ աշխատատեղերի ստեղծման, թե՛ տնտեսական քաղաքականության մեջ պետության կարգավորիչ դերի, թե՛ սոցիալական իրավիճակը մեղմելու, սոցիալական բևեռացվածության մակարդակը մեղմելու, թե՛ որակական լուրջ փոփոխություններ բերելու առումով: Կառավարությունը վճռական է այդ նպատակներն իրականացնելու: Մյուս կողմից՝ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հանրությունն այսօր տրտնջում է ոչ այնքան նպաստի ցածր մակարդակից, որքան հանրային կյանքում առկա անարդարություններից: Հանրային կյանքը լուրջ առողջացման կարիք ունի: Այլևս այսպես հնարավոր չէ: Պետք են փոփոխություններ, որոնք կբերեն անպատժելիության վերացմանը, կոռուպցիայի կրճատմանը, հովանավորչության վերացմանը, ազատ մրցակցային միջավայրի ձևավորմանը և ՓՄՁ կայացմանը: Կառավարության գործունեության ծրագիրը այդ հանրային մտահոգությունների ադեկվատ պատասխանն է»,- ասաց Խ. Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում