Իրանի նավթի նախարար Ռոստեմ Ղասեմին հայտարարել է, որ իրանական նավթի վրա էմբարգո դնելը կարող է բացասական հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար:
Ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, հունիսի 14-ին Վիեննայում տեղի ունեցած ՕՊԵԿ-ի նիստից հետո Ղասեմին զգուշացրել է Սաուդյան Արաբիային զերծ մնալ նավթի թեման ի վնաս Իրանի շահագործելուց:
Ղասեմիի խոսքերով՝ նավթարդյունահանող երկրի նկատմամբ պատժամիջոցները և ռազմական ներխուժումը միայն կհանգեցնեն նավթի համաշխարհային գների բարձրացմանը և կապակայունացնեն նավթի շուկան:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը պատժամիջոցների պատճառով ավելի ցածր գնով նավթ կվաճառի, նախարարն ասել է, որ «նման բան երբեք չի լինի»:
ԱՄՆ-ը և մի շարք այլ արևմտյան երկրներ Իրանին կասկածում են միջուկային խաղաղ ծրագրի անվան տակ միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը չի ընդունում այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացարձակապես միայն երկրի էլեկտրաէներգիայի պահանջները բավարարելուն: Մի շարք պետություններ և կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը Իրանի նկատմամբ բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել:









































