«Թագավորության սահմաններից դուրս» մահացել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Նաիֆ բեն Ազիզ Ալ-Սաուդը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սաուդյան իշխանություններին:
Գործակալության տվյալներով՝ 2012թ. մարտից նա բժշկական հետազոտություն էր անցնում ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում:
Հուղարկավորությունը տեղի կունենա կիրակի՝ Մեքքայում:
78-ամյա արքայազն Նաիֆը գահաժառանգ է դարձել 2011թ. հոկտեմբերին՝ իր ավագ եղբոր՝ Սուլթանի մահից հետ: Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Նաիֆը տառապում էր շաքարային դիաբետով:









































