ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական կցորդի պաշտոնակատար, ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ջասթին Բադդին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ռազմական կցորդին իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում զգալի ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մայոր Ջասթին Բադդը պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալով: