Սիրիայում բռնությունների ալիքի տարածումը ՄԱԿ-ի ռազմական դիտորդներին ստիպել է սահմանափակումների դիմել: Ինչպես հայտնում են ինտերնետ-ԶԼՄ-ները, ՄԱԿ-ի խաղաղարար գործողությունների դեպարտամենտը տեղեկացրել է ՄԱԿ-ի ԱԽ-ին, որ ՄԱԿ-ի` Սիրիայում դիտորդական առաքելություն իրականացնողները կսահմանափակեն տեղաշարժը երկրում: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Համապատասխան հայտարարության մեջ նշվում է, որ «նկատի ունենալով Սիրիայում կառավարական ուժերի ու ընդդիմության զինված խմբավորորմների միջև զինված հակամարտությունը`ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ռազմական դիտորդները որոշել են վերագնահատել իրենց կոնֆիգուրացիան ու գործողությունները` ի վիճակի չլինելով կատարել մանդատով սահմանված գործողությունները»:
Դիտորդական առաքելության ղեկավարությունը հայտարարել է նաև, որ առաքելության նպատակն է նորմալ գործողությունների վերադարձը:
Նախօրեին հաղորդվում էր, որ Սիրիայում դիտորդական առաքելություն իրականացնող առաքելության ձևավորումը գրեթե ամբողջությամբ ավարտված է: Ներկայում Սիրիայում գործում է 298 ռազմական դիտորդ:








































