Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել Իսպանիայի ընտրանու երկրպագուների շրջանում` Իսպանիա-Խորվաթիա հանդիպման վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու նպատակով:
Նշենք, որ ոչ-ոքի` 2:2 հաշվի դեպքում երկու թիմերն էլ հնարավորություն կստանան անցնելու մրցաշարի հաջորդ փուլ:
Հարցման արդյունքում պարզվել է, որ Իսպանիայի հավաքականի երկրպագուների 60%-ը դեմ է երկու թիմերի խաղը ոչ-ոքի ավարտելու պայմանավորվածությանը: Երկրպագուները նշել են, որ ցանկանում են «մաքուր» խաղ տեսնել:
Նշենք, որ Իտալիայի հավաքականի ներկայացուցիչներն արդեն անդրադարձել են այդ թեմային և հույս հայտնել, որ իսպանացիները կխաղան հաղթանակի համար:








































