Եգիպտոսում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախագահի աթոռի համար պայքարում են Հոսնի Մուբարաքի օրոք երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեդ Շաֆիկը և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին։
Մուբարաքի վարչակազմի տապալումից հետո սրանք առաջին այլընտրանքային ընտրություններն են։ Քվեարկությունը կտևի 2 օր։ Նախագահի պարտականություններն ու իրավունքները դեռևս սահմանված չեն, քանի որ երկրում չի ընդունվել նոր Սահմանադրությունը։