Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ «Հրապարակ»-ին ասել էր` «Ոչ մեկի հետ առ ու տալիք չունեմ»:
Արձագանքելով նրա այս հայտարարությանը՝ Արարատի նախին մարզպետ Վարդգես Հովակիմյանն ասել է. «Ուրիշների մասով չգիտեմ, բայց ինձ նա շատ բան ունի տալու: Նա ինձ ու իմ հեղինակությանն այնպիսի վնաս է տվել, որի համար պետք է պատասխան տա: Ես իր կողմից սարքված կեղծ քրգործի պատճառով արդեն մեկ տարի դատարաններում պաշտպանում եմ իմ անունն ու պատիվը: Եթե իրեն թվում է, որ դա հենց այնպես անցնելու է գնա, ապա սխալվում է»:
«Հովակիմյանը Սարգսյանին մեղադրում է իր նկատմամբ քրեական գործ հարուցելու պատվեր տալու մեջ, որի համար նրան հեռացրին զբաղեցրած պաշտոնից»,- հավելում է «Հրապարակ»-ը:









































