«Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը երեկ հերթական սաշիկությունն է արել: Երեկոյան նա ժամանել է ՀՀԿ գրասենյակ՝ մասնակցելու ՀՀԿ խորհրդի նիստին: Երբ իջել է իր մեքենայից (ի դեպ, Սաշիկ Սարգսյանն ինքն է վարում իր մեքենան, իսկ թիկնապահներն ուղեկցող մեքենայի մեջ են լինում), լրագրողուհիներից մեկը սկսել է նկարել նրան»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Սարգսյանը խոժոռվել է և, հասնելով լրագրողուհուն. նետել է. «Սերիալե՞ս նկարում, արա՛»: Նկատենք, որ լրագրողն էժան է «պրծել»: Սովորաբար, երբ լրագրողները Սաշիկ Սարգսյանին նկարում են կամ ձայնագրիչը ձեռքներին մոտենում` որևէ հարց ուղղելու, նախկին կարկառուն Աժ պատգամավորը հայհոյանքներով հարձակվում է լրագրողների վրա ու փողոցային տեսարան սարքում:










































