«Մոտ մեկ շաբաթ առաջ աշխատանքից ազատված «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանի ազատման հրամանը երեկ պաշտոնապես ներկայացվել է հեռուստաընկերության աշխատակազմին: Ըստ «Կենտրոնի» աշխատակիցների` ազատման պատճառը բազում դժգոհություններն են եղել վերջինիս աշխատանքից, այդ թվում՝ ֆինանսատնտեսական չարաշահումների հետ կապված մեղադրանքները, որոնք աշխատակազմից ոմանք ներկայացրել են Գագիկ Ծառուկյանին, և վերջինս էլ կտրուկ որոշում է կայացրել»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Նրան փոխարինող առայժմ չի նշանակվել: «Բոլորն իրենց գործն անում են»,- բացատրել են հեռուստաընկերությունից: Այստեղ ոմանք հույս ունեն, որ Ադումյանը միայնակ չի հեռանալու՝ իր հետ այլ անձանց էլ է տանելու:






































