Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորցրել է առաջատար դիրքն ամենասիրելի քաղաքական գործիչների վարկանշային աղյուսակում: Այս մասին տեղեկացնում է ZDF-ն:
Նրա տեղը զբաղեցրել է Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի վարչապետ Հաննելորե Կրաֆթը, ով ներկայացնում է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
2013 թ. կանցլերի պաշտոնում ընտրվելու հավակնություն ունեցող թեկնածուների շարքում Կրաֆթը համարվում է Մերկելի ամենահավանական հակառակորդներից մեկը։
Մերկելը Կրաֆթից դեռևս շատ քիչ է հետ մնում:
Հարցախույզի մասնակիցներին առաջարկել են գնահատել քաղաքական գործիչների նկատմամբ վերաբերմունքը +5-ից մինչև-5 միջակայքում: Կրաֆթը, ըստ հարցումների, ստացել է միջինը 1.7 միավոր, Մերկելը` մի քանի հարյուրերորդականով պակաս:
Գերմանիայի ամենասիրված քաղաքական գործիչների վարկանշային աղյուսակի տասնյակում տեղ են գտել երկրի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբեն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում նրա նախորդը` Պեր Շթայնբրյուկը, Ընտանիքի հարցերով նախարար Ուրսուլա ֆոն դել Լյայենը, Սոցիալ-դեմոկրատների ղեկավար Զիգմար Գաբրիելը, Բավարիայի վարչապետ Խորսթ Զեեհոֆերը:
Գերմանացիների ամենաչսիրած քաղաքական գործիչներն են՝ երկրի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն ու երկրի էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռյոսլերը:








































