BBC-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում խուլ և համր, ինչպես նաև անգրագետ տղամարդուն մեղադրում են ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK) աջակցելու մեջ:
Դրա համար Մեհմեթ Թահիր Իլհանին սպառնում է 25 տարվա ազատազրկում: Նա ի ծնե խուլ և համր է և չի կարողանում գրել և կարդալ: Չնայած դրան՝ նրան մեղադրում են PKK-ի օգտին քարոզչություն կատարելու և PKK-ի անդամ հանդիսանալու մեջ:
Միակ հանցանշանն այն է, որ ձերբակալված Իլհանի մոտ հայտնաբերվել է կես կիտրոն: Նշվում է, որ կիտրոնի գործածումը խորհուրդ է տրվում արցունքաբեր գազի հետևանքները մեղմացնելու համար:










































