Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Այսօր ոչ ոքի ձեռնտու չէ Հարիրիի սպանության իրական մեղավորների վերհանումը

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Լիլիթ Հարությունյանը:


– Լիբանանում վերջին շրջանում լուրջ քաղաքական վերադասավորումներ տեղի ունեցան: Արդյոք դրանք կայունությո՞ւն են բերում երկրին, թե՞ ուղղակի Եգիպտոսում և Թունիսում տեղի ունեցած բախումները ստվերել են ներլիբանանյան գործընթացները:


– 2011 թ. հունվարի 12–ին Լիբանանում հրաժարական տվեց նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդու՝ Սաադ Հարիրիի գլխավորած կառավարությունը, ինչը երկրում հերթական քաղաքական ճգնաժամի արդյունք էր։ Տվյալ դեպքում այն պայմանավորված էր Ռաֆիկ Հարիրիի սպանության հետաքննությամբ զբաղվող ՄԱԿ–ի հովանու ներքո գործող միջազգային դատարանի նյութերի սպասվող հրապարակմամբ, որոնցում, ինչպես արդեն հայտնի է, մեղադրանքներ են հնչեցվում նաև շիական «Հիզբոլլահ» կազմակերպության հասցեին։ Այդ կազմակերպությունը ներկայացնող 11 նախարարներ լքեցին կառավարության կազմը, որի արդյունքում էլ լիբանանյան կառավարությունը ստիպված եղավ հրաժարական տալ։


Լիբանանի նոր վարչապետի պաշտոնում նշանակվեց սուննի համայնքը ներկայացնող Նաջիբ Միկաթին (1943թ. կնքված Ազգային դաշինքով Լիբանանի վարչապետի պաշտոնը պատկանում է երկրի սուննի համայնքին), որը 2005 թ. ապրիլ–հուլիս ամիսներին արդեն իսկ զբաղեցրել էր երկրի վարչապետի պաշտոնը։ Վերջինս համարվում է «Հիզբոլլահի» գլխավորած «Մարտի 8-ի» դաշինքի և Սիրիայի աջակցությունը վայելող քաղաքական գործիչ։ Ներկայումս նոր կառավարության ձևավորման նպատակով երկրի տարբեր քաղաքական շրջանակների հետ ակտիվ բանակցություններ են վարվում։


Թեև Սաադ Հարիրիի հրաժարականից հետո նրա կողմակիցները որոշ ակցիաներ կազմակերպեցին՝ ի պաշտպանություն նախկին վարչապետի, սակայն վերջինիս ընդդիմադիր դաշտ անցնելու և պայքարը քաղաքական ոլորտում շարունակելու կոչերից հետո իրավիճակն առժամանակ կայունացավ։ Կարելի է ասել, որ Լիբանանում հաստատվել է հերթական հարաբերական կայունությունը։


– Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում Լիբանանում նոր կառավարության ձևավորումից հետո: Արդյոք իշխող կոալիցիայի փլուզումը և նոր կոալիցիայի ստեղծումը նշանակո՞ւմ է «Հիզբոլլահի» դիրքերի ամրապնդում:


– Սաադ Հարիրիի գլխավորած կառավարության հրաժարականն ու նոր կառավարության ձևավորումը խոսում են երկրի քաղաքական դաշտում նոր վերադասավորումների մասին, որոնց արդյունքում տեղերով փոխվում են ընդդիմության և իշխանության դերակատարները։ Անշուշտ, սա նշանակում է «Հիզբոլլահի» գլխավորած սիրիամետ և իրանամետ դաշինքի դիրքերի ամրապնդում։


Այս գործընթացում բավական ակտիվ դերակատարում ունեցավ նաև երկրի դրուզական համայնքի ղեկավար և Սաադ Հարիրիի գլխավորած «Մարտի 14-ի» դաշինքի մեջ մտնող «Առաջադիմական սոցիալիստական» կուսակցության ղեկավար Վալիդ Ջումբլաթի՝ այդ դաշինքից դուրս գալու և, իր անձնական շահերից ելնելով, սիրիամետ ուժերի հետ համագործակցելու որոշումը։


Ինչ վերաբերում է տարածաշրջանային ուժերին, ապա ընթացող բավական բարդ գործընթացների համատեքստում Սիրիան, անկասկած, Լիբանանում իր հիմնական դաշնակցի՝ «Հիզբոլլահի» դիքերի ամրապնդման շնորհիվ, կփորձի վերականգնել լիբանանյան քաղաքական դաշտում 2005 թ. հետո որոշակիորեն թուլացած իր ազդեցությունը։


Լիբանանում Սիրիայի դիրքերի ամրապնդումը կզուգորդվի նաև Իրանի ակտիվության ավելացմամբ, որը  «Հիզբոլլահի» հիմնական հովանավորներից է։


 – Կազդե՞ն արդյոք Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո ստեղծված միջազգային տրիբունալի հրապարակվելիք արդյունքները ներքաղաքական զարգացումների վրա: Տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական ուժերին այդ երկրում այլևս հետաքրքրում են ոչ թե սպանության արդյունքները, որում մեղավոր է ճանաչվելու «Հիզբոլլահը», այլ ներքաղաքական կայունությունը:


– Ռաֆիկ Հարիրիի սպանության գործը հետաքննող միջազգային դատարանի կազմավորման ողջ գործընթացը և այժմ նաև վերջինիս հրապարակելիք նյութերը բավական նուրբ հարցեր են, որոնք պարբերաբար հակասություններ են ի հայտ բերում Լիբանանի քաղաքական դաշտում։ Կարծում եմ, որ այս փուլում արաբական աշխարհում ընթացող գործընթացներով և, ընդհանրապես, տարածաշրջանում անկայունության մեծացման վտանգով պայմանավորված, ոչ միայն լիբանանյան որոշ քաղաքական ուժեր, այլ նաև միջազգային հանրությունը ևս շահագրգռված չէ միջազգային դատարանի նյութերի հրապարակմամբ։ Չեմ բացառում, որ սպանության հետաքննության արդյունքների հրապարակումը կարող է նույնիսկ հետաձգվել անորոշ ժամանակով։


– Արդյոք չե՞ք կարծում, որ եկել է Լիբանանի էթնոկոնֆեսիոնալ սկզբունքով իրականացվող կառավարումը փոխելու ժամանակը, քանի որ համամասնություններն այդ համայնքների միջև զգալի փոփոխություն են կրել:


– Լիբանանի կառավարման հիմքում դրված կրոնադավանական համակարգն ամրագրվել է 1943 թ. կնքված «Ազգային դաշինքով»։ Այն ժամանակ երկրի բնակչության 50%–ը իսլամադավան էր, իսկ մյուս կեսը քրիստոնյաներ էին։ Այս համակարգում փոփոխություններ կատարվեցին 1989 թ. կնքված Տաիֆի համաձայնագրով, որի ստորագրումից մեկ տարի անց երկրում ավարտվեց շուրջ 15 տարի շարունակվող երկրորդ քաղաքացիական պատերազմը։ Անշուշտ, այս ընթացքում Լիբանանում տեղի են ունեցել ժողովրդագրական զգալի փոփոխություններ։


Մասնավորապես, օրինակ, վերջին ոչ պաշտոնական տվյալների համաձայն, երկրի շիաները միայն կազմում են բնակչության 31-39%-ը։ Լիբանանում վերջին պաշտոնական մարդահամարը կատարվել է 1930-ականների սկզբին։ Իշխանությունները խուսափում են պաշտոնապես ամրագրել երկրում տեղի ունեցած ժողովրդագրական փոփոխությունները, քանի որ դրանք պետք է իրենց արտացոլումը գտնեն նաև կրոնադավանական համակարգում։ Բացի այդ, փոխվել է նաև համայնքների միջև ուժերի հարաբերակցությունը, ինչը ևս իր արտացոլումն է ենթադրում այդ համակարգում։ Սակայն այդ փոփոխությունների ամրագրումը կարող է վտանգել Լիբանանի «յուրահատուկ քրիստոնեական բնույթը»։


Լիբանանն արաբական եզակի պետություն է, որի նախագահը քրիստոնյա մարոնի է։ Պատմական զարգացման տարբեր փուլերում կրոնադավանական համակարգը բացասաբար է անդրադարձել ներհամայնքային հակասությունների սրման վրա, սակայն մի շարք դեպքերում էլ այն իրականացրել է նաև այդ հարաբերությունները կարգավորող կարևոր գործառույթ։       


 – Եվ վերջում, հետաքրքիր կլինի իմանալ Ձեր կարծիքը Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. ի՞նչ կտա դա տարածաշրջանին:


– Եգիպտոսում ընթացող զարգացումներն արտացոլում են այն բոլոր համակարգային լուրջ խնդիրները, որ այսօր առկա են արաբական մի շարք երկրներում։ Դրանք են ավտորիտար երկարատև վարչակարգերի առկայությունը՝ տվյալ դեպքում Հոսնի Մուբարաքի շուրջ 30-ամյա կառավարման շրջանը, սոցիալ-տնտեսական տարաբնույթ խնդիրների առկայությունը, ժողովրդագրական լուրջ խնդիրները, աղքատությունն ու կոռուպցիայի բարձր մակարդակը, անարդարությունն ու կեղծված ընտրությունները, երկրի բնակչության շուրջ 70%–ը կազմող երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը և այլն։ Բնական է, որ երբ այդ խնդիրները երկար ժամանակ լուծում չեն գտնում քաղաքական դաշտում, վաղ թե ուշ տեղափոխվում են փողոց։


Ակնհայտ է, որ Եգիպտոսում ընթացող գործընթացները ոգևորություն են առաջացրել նաև արաբական այլ երկրների հասարակություններում, հիմնականում՝ երիտասարդության շրջանում։ Դրա վառ ապացույցն այն իրողությունն է, որ արաբական մի շարք երկրների իշխանություններն արդեն իսկ քայլեր են ձեռնարկում իրենց երկրներում սոցիալ–տնտեսական իրավիճակը մեղմելու ուղղությամբ։ Անկասկած, Եգիպտոսում իրավիճակի հետագա խորացումը կարող է անկայունացնել տարածաշրջանում առկա իրավիճակը։ Բնական է, որ և՛ տարածաշրջանային, և՛ ոչ տարածաշրջանային մի շարք ուժեր իրենց անհանգստությունն են հայտնում Եգիպտոսում ընթացող գործընթացների վերաբերյալ և փորձում են ստեղծված իրավիճակը լավագույնս օգտագործել իրենց ռազմավարական դիրքերը Մերձավոր Արևելքում ամրապնդելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում