РБК-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկ ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իրենք մտադիր են ավելացնել նավթի ու գազի մատակարարների քանակը: Յըլդըզի խոսքով՝ պլանավորված է, որ այսուհետ Թուրքիայի նավթամատակարարների քանակը 11-ից պետք է հասցվի 14-ի, իսկ գազամատակարարների քանակը՝ 5-ից 7-ի:
Յըլդըզը հավելել է, որ իրենք նավթի ներկրման երկարաժամկետ պայմանագրի շուրջ բանակցություններ են վարում Սաուդյան Արաբիայի հետ, ինչի կարիքն առաջացել է իրանական նավթի ներկրումը կրճատելուց հետո: Նախկինում Թուրքիան իր մոտ օրական սպառվող նավթի 30 տոկոսը ներկրում էր Իրանից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պահանջով Թուրքիան հայտարարեց իրանական նավթի ներկրումը 20 տոկոսով կրճատելու մասին:









































