«Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությանը ամենաբարձր՝ 19,75 միավոր է ստացել է մեկ դիմորդ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԳԹԿ մամլո խոսնակ Գայանե Մանուկյանը` խոսելով ռուսաց լեզվի քննության միավորների շուրջ: Այս տարի առաջին անգամ օտար լեզու համարվող «ռուսաց լեզու» առարկայի միջին միավորը եղել է 10,3: Ըստ ԳԹԿ տվյալների` 17,5-20 միավոր է ստացել 32 դիմորդ (2,7 %), 13,5-17,25` 206 (17,4%), 7,5-13,25` 684 (57,9 %), դրական շեմը չի հաղթահարել 260 (22 %) դիմորդ:
Նշենք, որ ռուսաց լեզվից միասնական քննությանը մասնակցելու դիմում-հայտ էր ներկայացրել 1285 դիմորդ, քննությանը ներկայացել էր 1182-ը:









































