«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իր առաջադրվելու վերաբերյալ որոշում է կայացրել: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։
Նա նշեց, որ առաջադրվելու որոշումը հստակ է, եթե արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, ինչպես, ըստ նրա, ստեղծվել են նախկինում:
«Այսօր ես իմ համագործակցությունը պատկերացնում եմ բոլոր ուժերի հետ, բացի իշխանությունից: Կհամագործակցեմ բոլորի հետ»,- եզրափակեց իր խոսքը Արամ Կարապետյանը:









































