Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին Իսպանիայի ընտրանու հետ խաղում պարտություն կրելուց հետո նշել է մրցակցի զգալի առավելությունը և հայտնել, որ «Եվրո-2012»-ի ֆավորիտ են Գերմանիայի և Ռուսաստանի ազգային թիմերը:
«Շատ դժվար էր Իսպանիային դիմակայել: Հանդիպումից առաջ ասում էի, որ իսպանացիները գրեթե անթերի խաղ են ցուցադրում: Նրանք հիանալի են գործում թե´հարձակման, թե´ կիսապաշտպանության, թե´պաշտպանության գծում:
Իսպանիայի ընտրանին շատ հզոր է, սակայն չմոռանանք նաև Գերմանիայի և Ռուսաստանի մասին»,- լեհ լրագրողներին է հայտնել Տրապատոնին:









































