Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը երեկ նվազեցրել է նիդերլանդական 5 բանկերի երկարատև վարկանիշները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 4 բանկերի վարկանիշը նվազել է երկու կետով (Rabobank Nederland՝ մինչև Aa2, ING Bank՝ մինչև A2, ABN AMRO Bank՝ մինչև A2, և LeasePlan՝ մինչև Baa2), իսկ մի բանկինը՝ SNS Bank-ինը, մինչև Baa2։ Միայն ING Bank-ի դեպքում է, որ կանխատեսումը բացասական է, մյուսներինը՝ կայուն։
Հիշեցնենք, որ նախօրեին նման բացասական վարկանիշներ հրապարակվել էին նաև Կիպրոսի և Իտալիայի բանկերի համար։






































