Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը ճանաչվել է Իսպանիա-Իռլանդիա հանդիպման լավագույն խաղացող:
4:0 հօգուտ իսպանացիների ավարտված հանդիպմանը Տորեսը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և 2 գոլի հեղինակ դարձել` խաղի 4-րդ և 70-րդ րոպեներին:
Հանդիպման 74-րդ րոպեին հարձակվողին փոխարինել է Սեսկ Ֆաբրեգասը:




































