Coca-Cola-ն շուտով կարող է հայտնվել Մյանմարում: CNN-ի փոխանցմամբ` 60 տարվա ընթացքում առաջին անգամ զովացուցիչ ըմպելիքների աշխարհում ամենամեծ ընկերությունը հայտնել է այդ երկիր վերադառնալու իր ծրագրերի մասին:
Ընկերությունը արտոնագիր ստանալու դիմում է ներկայացրել` Մյանմարում աշխատանքները սկսելու համար: Մյանմարն աշխարհում այն երեք երկրներից մեկն է, որտեղ Coca-Cola-ն չունի իր բիզնեսը. մյուս երկու երկրներն են Կուբան ու Հյուսիսային Կորեան:
Մյանմարի կառավարությունը այժմ բացում է երկիրը օտար ներդրողների առաջ, քանի որ երկրում արդեն իրականացվում են բարեփոխումներ:










































