«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կուսակցությունների թիվն ավելացել է 4-ով: 2011թ. առ այսօր ՀՀ արդարադատության նախարարության ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 5 կուսակցություն, և ինքնալուծարման մասին դիմում ներկայացրել մեկը»,- գում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«ԱՆ-ում գրանցվել են «Հևչակյան», «Շրջադարձ», «Չորրորդ հանրապետություն», «Ազատ դեմոկրատներ», «Հայք հայկազուններ» կուսակցությունները, ինքնալուծարվել է Առաջադիմական կուսակցությունը՝ միանալով ԲՀԿ-ի հետ: Ուշագրավ է կուսակցականների թիվը, մեր հաշվարկների արդյունքում պարզվել է, որ ներկայացված պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ-ում կա մոտ 950 հազար կուսակցական: Խոստովանենք՝բավական խոսուն տվյալներ են»:








































