ԱՄՆ-ը ևս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2006 թ. հունիսի 16-ին՝ Ջորջ Բուշ–կրտսերի կողմից: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
2006 թ. ամռանը Բուշի որոշմամբ արգելափակվել են Բելառուսի տասը պաշտոնյաների բաժնետոմսերը:
«Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բելառուսի որոշ քաղաքական գործիչների գործունեությունը դեռ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար: Այդ վտանգը կանխելու համար պատժամիջոցները պետք է երկարաձգվեն ևս մեկ տարով: Համաձայն օրենսդրության` ես երկարացնում եմ պատժամիջոցները մեկ տարով»,- նշված է Բարաք Օբամայի նամակում, որը ուղղված է Կոնգրեսին:
Օբաման նշել է, որ իրադարձությունները Բելառուսում ցուցադրում են այդ երկրի հետադարձ ընթացքը ժողովրդավարության հարցում:
«2011-ին Բելառուսի կառավարությունը շարունակել է քաղաքական ընդդիմության, քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների հետապնդումները»,- ընդգծել է Օբաման:










































