Իսպանացի լրագրողների փոխանցմամբ` «Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը հերթական անգամ հայտարարել է, որ չի ցանկանում լքել իր ներկայիս ակումբը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ ֆրանսիական ՊՍԺ ակումբը կատալոնացիների հետ բանակցություններ է սկսել` Ալվեսի իրավունքները ձեռք բերելու նպատակով:
«Բարսելոնա»-ի հետ մինչև 2016 թվականը գործող պայմանագիր ունեմ և այն չեմ ցանկանում խախտել: Շատ երջանիկ եմ կատալոնական ակումբում: Իհարկե, իմ մասին զանազան լուրեր են շրջանառվում, սակայն բոլորը միայն անհիմն լուրեր են»,- պաշտպանի խոսքերն են մեջբերում լրատվամիջոցները:








































