Մորմոնները հովանավորելով՝ իրենց բանակն են ստեղծում տվյալ պետությունում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տեր Պարթև քահանա Մուրադյանը` խոսելով քայքայիչ աղանդների, մասնավորապես՝ մորմոնների մասին: Ըստ նրա` ինչպես մորմոնների, այնպես էլ բոլոր աղանդների նպատակն է խարխլել ժողովրդի հավատն ու եկեղեցին: «Սրանք հավատը խարխլելու, թուլացնելու նպատակ ունեն: Մեր հավատը եկել է դարերով, ոչ մի մեղադրանքի առիթ չի տվել որևէ մեկին, իսկ հիմա ինչ-որ մեղադրնքների է արժանանում հայ եկեղեցին, որոնց բոլորի նպատակը մեկն է` մեր հոգևոր հիմքը խարխլել, որովհետև բոլորս էլ գիտենք, որ եկեղեցին ապրել է ազգով, ազգը՝ եկեղեցով, և պատահական չէ, որ մեր եկեղեցին կոչվում է ազգային եկեղեցի»,- մեկնաբանեց տեր Պարթևը:
Անդրադառնալով աղանդների ներկայացուցիչների հովանավորություններին` քահանան ասաց, որ եթե մի լրատվամիջոց տեղի և անտեղի մեղադրում է եկեղեցուն ու հակաեկեղեցական հոդվածներ է տպագրում, ապա վստահ կարելի է ասել, որ հովանավորություն ունի: Թեև տեր Պարթը չբացառեց, որ դրանք հույժ գաղտնի են լինում:










































