Էկոլոգիապես մաքուր շարժիչի և էժան վառելիքի որոնումները իսրայելցի գիտնականներին ստիպել են ստեղծել արտասովոր հիբրիդի նախագիծ: Այն իրենից ներկայացնում է ալյումինային փոշով լիցքավորվող մեքենա: Alchemy Research ընկերության մշակողները ստեղծել են քիմիական ռեակտոր, որը «թռչող մետաղի» և սովորական ջրի շնորհիվ ստեղծում է ջրածին: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass-ը:
Ստանդարտ ավտոմոբիլային բաքը մեկ լիցքավորմամբ կհաղթահարի 2,4 հազար կմ, ներկայիս ավտոմեքենաների մի քանի հարյուր կմ-ի փոխարեն: Ներկայում այն կվաճառվի այն գնով, ինչ բենզինային մեքենաները, սակայն տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց, այն կէժանանա:








































