Գերմանիայի արտգործնախարարությունը միասեռականներին զգուշացնում է զերծ մնալ դեպի Ռուսաստան ուղևորություններից: Գերատեսչությունը փոփոխություններ է կատարել ՌԴ անվտանգ ուղևորությունների մասին իր դիտարկումներում:
Գերմանացի դիվանագետների մտավախությունները կապված են մի շարք ռուսական մարզերում միասեռականության քարոզի արգելքով:
Գերմանիայի ԱԳՆ-ի դիտարկման մեջ նշվում է, որ միասեռական ամուսնությունները Ռուսաստանում արգելված չեն, սակայն նրանց նկատմամբ վերաբերմունքը այնքան հանդուժող չէ, որքան Արևմտյան Եվրոպայում:
Դիվանագետները գերմանացի քաղաքացիներին նախազգուշացմնում են հեռու մնալ ցույցերի մասնակցելուց ու հրապարակավ միասեռականներին աջակցելուց:
Նման ակցիաներն արգելված են Սանկտ Պետերբուրգի, Լենինգրադի, Կոստրոմայիլ Արխանգելսկի, Ռյազանի մարզերում:
Բացի այդ` մոտ ապագայում այն ուժի մեջ կմտնի Նովոսիբիրսկի մարզում:
Խորհրդարանական «Կանաչների» խմբակցության նախագահ Ֆոլկեր Բեքը բացատրել է, որ ԱԳՆ-ի կայքում հրապարակումը գեյերին ու լեսբուհիներին հասկացրել է, որ Ռուսաստան ուղևորությունն անվտանգ չէ նրանց համար:
ԳԴՀ-ի ԱԳՆ-ն նախազգուշացումը հրապարակել է` կապված Սանկտ Պետերբուրգում միասեռականության քարոզն արգելող օրենքի ընդունման հետ:










































