Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն»՝ Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների ծրագրի շրջանակում Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոն են այցելել ԱՄՆ-ում, Վրաստանում և Ռուսաստանում ապրող շուրջ 20 երիտասարդներ:
Շրջայցի ընթացքում այցելուները ծանոթացել են ՀՀ կենտրոնական բանկի խնդիրներին ու գործառույթներին, Հայաստանի դրամաշրջանառությանը և բանկային համակարգի պատմությանը:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ Կենտրոնական բանկի առաջարկով այս տարի Այցելուների կենտրոնն ընդգրկվել է «Արի տուն»՝ Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների ծրագրում:










































