Հանոյը, Պեկինն ու Բանգկոկը դարձել են զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաէժան քաղաքների տասնյակի առաջատարներ: Այս մասին հայտնում է Itar Tass-ը՝ հղում անելով Trip Advisor զբոսաշրջային պորտալին, որը կազմել է իր ամենամյա Trip Index-ը: Աղյուսակի կազմման համար հաշվարկվել են 4 աստղանի հյուրանոցի համարում մեկ գիշերվա գինը, տաքսիով երկանգամյա ուղևորությունը, բարում երկու կոկտեյլի գինն ու ռեստորանում երկու հոգու ընթրիքը:
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում նշված ծառայություններից օգտվելը զբոսաշրջիկին կարժենա 141 դոլար: Երկորդ տեղում Պեկինն է: Այնտեղ զբոսաշրջիկի միջին վիճակագրական զամբյուղը կազմում է 159 դոլար: Ամենաէժան քաղաքների ցուցակում բրոնզակիր է Բանգկոգը՝ 161 դոլարով:
Ըստ Trip Index-ի՝ 4-րդ ամենաէժան քաղաքը Բուդապեշտնն է (193,78 դոլար): Հնգյակը եզրափակում է Կուալա Լամպուրը (195 դոլար):
Պորտալի տվյալներով՝ եվրոպական քաղաքները ամենաթանկ զբոսաշրջային ուղղություններն են աշխարհում: Առաջին տեղում Լոնդոնն է: Մառախլապատ Ալբիոնում թրիփ-ինդեքսը կազմում է 518 դոլար:









































