«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ անդամ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, հակառակ շրջանառվող լուրերի, առաջիկա սեպտեմբերի 9-ին Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու: Ըստ մեր տեղեկությունների, Արման Սահակյանը որոշել է քաղաքական ակտիվ գործունեությունից զերծ մնալ մինչև 2013թ. նախագահական ընտրություններ, որից հետո մտադիր է քաղաքական դաշտում ավելի կարևոր և առարկայական դերակատարության հայտ ներկայացնել:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Արման Սահակյանը ԱԺ 5-րդ գումարման ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել Գյումրիի կենտրոնն ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում՝ պարտվելով իր հիմնական մրցակից՝ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին:











































