Լոնդոնի ոստիկանությունն անվտանգության նկատառումներով պայթեցրել է քաղաքի կենտրոնում վարչական շենքի անմիջական հարևանությամբ կայանած ավտոմեքենան:
Ինչպես հաղորոդւմ է The Daily Mail-ը, Նյուքասլի բնակիչ Նիմա Հոսեյնի Ռազին չորեքշաբթի մեկ օրով ժամանել էր Լոնդոն՝ քաղաքի տեսարժան վայրերը դիտելու: Խորհրդարանի շենքի մոտով անցնելիս նա նկատել էր, որ իր Ford Mondeo ավտոմտեքենայի արգելակները լավ չեն աշխատում:
Քաղաքի կայանման կանոններին անծանոթ Ռազին մեքենան կայանել էր Համայնքների պալատից և Վեսթմիսթերյան աբբայության շենքից մի քանի մետր հեռու: Նա սերվիսային ծառայություն էր դիմել, իսկ ինքը շարունակել էքսկուրսիան դեպի Բուկինգհեմյան պալատ: Վախենալով, որ սխալ վայրում կայանելու համար կարող են տուգանել՝ Ռազին մեքենայի ճակատային հատվածում գրություն էր թողել, որում բացատրել էր, որ մեքենան խափանված է և խնդրել էր չտուգանել իրեն:
Մեքենան գրավել էր անցորդներից մեկի ուշադրությունը, որն էլ ոստիկանություն էր կանչել: Դեպքի վայր ժամանելով՝ հակաահաբեկչական ծառայության աշխատակիցները շրջափակել են հրապարակը և տարհանել մարդկանց: Ենթադրվող ռումբը վնասազերծելու համար ոստիկանները վերահսկվող պայթյուն են կազմակերպել:
Բացի դրանից՝ դեպքի վայր են ժամանել ավտոտեսուչները և չնայած գրությանը՝ տուգանել Ռազիին սխալ կայանման համար:
Ռազին պատրաստվում է Լոնդոնի ոստիկանությունից պահանջել վնասի փոխահտուցում կամ գոնե նոր փոխադրման միջոց՝ տուն հասնելու համար:







































