Tuesday, 23 06 2026
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն

ՀՀ քաղաքացիություն հայցող սիրիահայերի թիվը ավելացել է

Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության պետի տեղակալ Արմեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ եթե 2010 թվականին Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել էին Սիրիայի 422 քաղաքացիներ, ապա 2011-ին` ավելի քան 3000: Ուշագրավ է, որ միայն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել են 1554 սիրիացի, որոնց զգալի մասը սիրիահայեր են:

Ինչ վերաբերում է կացության կարգավիճակ ստացածներին, ապա, վարչության Վիզաների և օտարերկրացիների հաշվառման բաժնի պետ Արթուր Սահակյանի փոխանցմամբ, միայն վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 300 սիրիահայ:

Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու և Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցողների նման աճը, բնականաբար, պայմանավորված է Սիրիայում ստեղծված իրավիճակով: Տեղի հայերն այլևս իրենց անվտանգ չեն զգում և փորձում են ապաստան գտնել այլ երկրներում, մասնավորապես` Հայաստանում:

Հայր Անդրանիկը, ով Սիրիայի հայ կաթողիկե համայնքի համայնքապետն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստել է, որ իրոք վերջին շրջանում ավելի շատ սիրիահայեր են դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

«Ոչ մի տարակույս, որ վիճակը շատ թեժ է և տագնապը մարդկանց մոտ ստեղծում է վախի և անապահովության մթնոլորտ», – ասել է նա` նշելով, որ անձամբ ինքը պահում է միայն իր սիրիական քաղաքացիությունը, որպեսզի «ժողովուրդը զգա, որ իրենք ո’չ վախենում են, ո’չ էլ մտածում են փախչելու մասին»:

Հայր Անդրանիկի խոսքով, իրավիճակը ոչ բոլոր վայրերում է լարված, Սիրիայի հյուսիսային շրջաններում, օրինակ, խաղաղ է: Սակայն թուրքական և լիբանանյան սահմաններին մոտ գտնվող վայրերում «ահաբեկիչները մեծ վնասներ են հասցրել քրիստոնյա փոքրամասնությանը և մանավանդ տեղի հայերին»: Մասնավորապես, Հոմսում այրել են հայկական եկեղեցին, թալանել և կողոպտել են հայկական թաղամասը: Այդտեղ բնակվող մոտ 2 հազար հայերի մեծ մասն արդեն հեռացել է քաղաքից:

«Իմ եղբոր` Գևորգի զոքանչը ասում է` մենք մեծ գումար վճարեցինք ահաբեկիչներին, որպեսզի դուրս հանեինք մեր ընտանիքը: Որպեսզի թողնեին, որ դուրս գանք առանց սպանելու կամ վնաս հասցնելու», – պատմել է նա:

Հայ կաթողիկե համայնքի ղեկավարի համոզմամբ, այդ թալանն ու կողոպուտն իրականացնողները սիրիացիներ չեն. – «Լիբիացիներ, պակիստանցիներ, դժբախտաբար, նաև լիբանանցիներ»:

Նրա համոզմամբ, եթե օտարազգի ահաբեկիչները դուրս գան Սիրիայից, ապա ամեն ինչ երկրում կկարգավորվի. – «Ափսոս, որ Սիրիան իսլամական այս ներխուժող ահաբեկիչների ձեռքով է վերջանում… Եվրոպացիք չեն հասկանում, թե ինչ մեծ աղետ են պատրաստում Արևելքի քրիստոնյա համայնքների դեմ: Իրենք սարքում են մեր գերեզմանատունը»:

Հալեպից մի քանի օր առաջ Երևան եկած 22-ամյա ուսանող Պետրոսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե Հալեպում դեռ հանգիստ է. – «Քիչ վախ կա, ասենք, փոքրիկների համար, դպրոց գնալու համար… Հայերը ավելի շատ իշխանության կողմն են: Մենք արդեն 30 տարի վարժվել ենք, իշխանությունը օգնում է, պաշտպանում է մեզ: Մյուս կողմերը եթե գան, ավելի կավիրեն»:

Նրա կարծիքով, եթե ընդդիմությունը իշխանության գա, շատ հավանական է, որ Սիրիայում հայեր չմնան:

Պետրոսն էլ փաստում է, որ վերջին շրջանում ավելի շատ հայեր են արտագաղթում Սիրիայից և հիմնականում գալիս են Հայաստան` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այլ երկրների դեսպանատները չեն գործում:

Հարցին, թե ինչու են արտագաղթում Պետրոսը պատասխանել է. – «Շատը վախ է: Վախենում են, որ ավելի վատ կլինի»:

Անձամբ Պետրոսը շատ է ուզում գալ Հայաստան, արդեն դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և անհամբերությամբ սպասում է պատասխանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում