Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոբերտո դի Մատեոն 2 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել «արիստոկրատներ»-ի ղեկավարների հետ: Այդ մասին է հայտնում ակումբի պաշտոնական կայքը:
«Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի հրաժարականից հետո Ռոբերտո դի Մատեոն նշանակվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Իտալացի մասնագետի օգնությամբ «Չելսի»-ն դարձավ Անգլիայի գավաթակիր և Չեմպիոնների Լիգայի հաղթող:
«Անշո՛ւշտ, ուրախ եմ ստանձնել «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: 2011/12 թվականների մրցաշրջանում մենք հիանալի արդյունքներ գրանցեցինք: Նպատակ ունենք առաջիկայում բազմապատկել մեր նվաճումները»,- ասել է մասնագետը:







































