Վերջերս անցկացված հետազոտությունը վկայում է այն մասին, որ իրականում կոշիկները կարող են մարդու մասին կարծիք կազմելու լավ ու ճիշտ տարբերակ լինել: Կոշիկների միջոցով հնարավոր է ճշտել մարդու տարիքն ու ֆինանսական հնարավորությունները, ինչպես նաև պարզել` նրանք լա՞վ զուգընկեր են, թե՞ ոչ: Հետազոտությունն իրականացրել են Ուելսլիի քոլեջի հետազոտողները:
MSN.com-ի փոխանցմամբ` հետազոտությունն անցկացվել է 208 ուսանողների շրջանում, որոնց խնդրել են բերել այն կոշիկների լուսանկարները, որոնք իրենք հաճախակի են հագնում, այնուհետև 63 այլ ուսանողներ պետք է տեսնեին լուսանկարները և կոշիկների միջոցով ասեին, թե ինչ են մտածում այդ կոշիկը կրող մարդու մասին: Բացահայտվել էր, որ այդկերպ հնարավոր է պարզել մարդու տարիքը, եկամուտները:
Սակայն հետազոտողներն ասում են, որ իրենց իրական հայտնագործությունը եղել է այն, որ կոշիկների միջոցով կարելի է որոշել, թե տվյալ անձը որքան է անհանգստանում իր սիրային հարաբերությունների համար: Նշանները կարող են տարբեր լինել. անգամ չափազանց լավ մաքրված կոշիկը կարող է վկայել այն մասին, որ կոշիկի տերը շատ է անհանգստանում իր և զուգընկերոջ հարաբերությունների համար:










































