Նախկինում վստահ դեմոկրատները այժմ անհանգստանում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է պարտվել նախագահական ընտրություններում:
Ինչպես հաղորդում է The Christian Monitor-ը, դեմոկրատներն այժմ կասկածում են մրցակից Ռոմնիին հաղթելու Օբամայի հնարավորությանը, քանի որ Միթ Ռոմնին ապացուցեց, որ ինքն ավելի ուժեղ թեկնածու է, քան Օբաման: Բայց սա նաև կարող է քաղաքական ռազմավարություն լինել` կապված նախագահին տրվող ֆինանսավորման հետ:
Ամբողջ ԱՄՆ-ում տարբեր դեմոկրատների հետ անցկացված հարցումները վկայում են այն մասին, որ Օբամայի աջակիցների շրջանում մտավախությունը մեծանում է: Սա տեղի է ունենում այն երկու շաբաթներից հետո, որոնք վատագույնն էին նախագահի համար:








































