Իրաքում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցում է 90-ը, իսկ վիրավորներինը՝ 300-ը։ Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ տեղի ունեցած ահաբեկչություններն ամենաարյունալին են 2011թ․-ի դեկտեմբերից հետո, երբ ամերիկյան զորքերը դուրս բերվեցին երկրից։
Մենք տեղեկացրել էինք, որ մեկ օրվա ընթացքում տեղի էր ունեցել 10 պայթյուն։ Ահաբեկիչների թիրախ էին դարձել շիա ուխտավորները, որոնք նշում էին իմամ Մուսա Ալ-Քասիմի հիշատակի օրը։








































