Ինչպես հաղորդում է BBC-ն, այսօր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը, որին մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ: Հիմնական պահանջը, որ ունեցել են ցուցարարները, արտահաերթ ընտրություններն են: Հանրահավաքը կազմակերպել էր Սերբիայի առաջադիմական կուսակցությունը, որի առաջնորդ Տոմիսլավ Նիլոկիչը իշխանություններից պահանջել է անցկացնել արտահերթ ընտրություններ` այլապես խոստանալով հայտարարել քաղաքացիական անհնազանդություն:
Ցուցարարները բողոքել են այն տնտեսական դժվարություններից, որոնց առաջ կանգնել է Սերբիան: Ըստ France Press գործակալության` ընդդիմությանը հաջողվել է փողոց հանել 70 հազար մարդ, ոստիկանությունը հայտարարել է 55 հազարի մասին: Այդուամենայնիվ, սա ամենամեծ հանրահավաքն է վերջին տարիների ընթացքում: Իսկ երկրում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակը սպառնում է վերածել այն «եվրոպական Եգիպտոսի»` նույնքան անկանխատեսելի ելքով: