«ՀԺ»-ն գրում է, որ Հայաստանի կառավարությունը դեռ չի որոշել՝ հանրապետության տարբեր բնակավայրերում տեղացած ուժգին կարկուտից տուժած գյուղացիներին, որոնք, իրենց բերքը կորցնելով, փաստի առաջ են հայտնվել, օգնություն տրամադրելո՞ւ է, թե՝ ոչ:
«Իհարկե, նախորդ տարիների փորձից ելնելով, կարկուտից տուժած գյուղացիները առանձնապես ակնկալիքներ չպետք է ունենան: Եթե անգամ ՀՀ կառավարությունը որոշի օգնել նրանց, ապա դա լինելու է մի քանի տուփ սերմի տեսքով: Անցած տարի կառավարությունը հենց այդպես Ւլ վարվեց Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած երկու տասնյակից ավելի գյուղերի բնակիչների հետ»:






































