Իսպանական կառավարությունը ԵՄ ֆինանսական աջակցության շրջանակներում պրոբլեմային բանկերը փակելու ծրագիր չունի: Ինչպես հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները, նման հայտարարությամբ հանդես է եկել տնտեսության հարցերով պետքարտուղար Ֆերնանդո Խիմենես Լատորրեն:
Մի շարք եվրոպական ԶԼՄ-ներ ավելի վաղ, հղում անելով Եվրախմբի բարձրաստիճան աղբյուրին, հաղորդել էին, որ ԵՄ–ն մտադիր է դիմել իսպանական իշխանություններին՝ մի շարք պրոբլեմային բանկեր փակելու խնդրանքով, որոնց լիկվիդացումը չէր բերի երկրի ֆինանսական ապակայունացմանը:
Այս խնդրանքն իրականում պայման է Իսպանիային 100 միլիարդ եվրո տրամադրելու համար:
Բացի այդ, հաղորդվում էր, որ Եվրախումբը պատրաստ է իսպանական իշխանություններին վարկ տրամադրել: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ վարկը կտրամադրվի տարին 3-4 %-ով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը բազմիցս հայտարարել էր, որ ԵՄ–ի կողմից ֆինանսական օգնության տրամադրումը որոշակի պայմաններից կախված չի լինի:








































