Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Անչափահասին առևանգողն ու օբյեկտներում բռնաբարողն ամուսնացած էր

Վերաքննիչ քրեական դատարանում, պաշտպանի բացակայության պատճառով հետաձգվեց անչափահաս Մարինեի առևանգման և բռնաբարության գործով դատաքննությունը, որը հասկանալի պատճառներով անցկացվելու է դռնփակ կարգով:

Խոսքը Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Դավիթ Օսիպյանի «հերոսության» մասին է, որը կնոջը թողել էր տանը և որոշել մի օր լավ զվարճանալ. պայմանավորվել էր Աբովյան քաղաքի բնակիչ, իր ծանոթ, անչափահաս՝ 17-ամյա Մարինեի (անունը փոխված է) հետ և 2010թ. նոյեմբերի 23-ին Երևան քաղաքում հանդիպել նրան: Պայմանավորվել էին ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնել և միասին գնացել էին Երևան քաղաքի Կորյուն փողոցում գործող «Դուետ» բար-սրճարան: Եվ քանի որ Դավիթի միտքը ծուռ էր եղել, տեղավորվել էին առանձնասենյակներից մեկում: Քրեական գործի նյութերից երևում է, որ որոշ ժամանակ անց Օսիպյանը որոշել է ցանկացած գնով հասնել իր նպատակին` պատվազրկել Մարինեին: Վերջինս դիմադրել է, դիմադրությունը կոտրելու համար Դավիթը սկսել է բռնություն գործադրել աղջկա նկատմամբ` ապտակելով, քաշքշելով և միջկրծքային հատվածի, աջից որովայնի առաջնային մակերեսի քերծվածքների, աջ ազդրի վերին երրորդականի առաջաներսային մակերեսի արյունազեղման ձևերով նրա առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ պատճառելով, ապա բռնաբարել է անչափահասին:

Թվացել է, թե ամեն ինչ ավարտված է, սակայն Մարինեին դեռ դրա շարունակությունն էր սպասվում: Դավիթը սկսել է հոգեբանական ճնշում գործադրել աղջկա նկատմամբ. սպառնացել է, որ կհրապարակի նրան պատվազրկելու փաստը: Մարինեն տեղի է տվել, և օգտվելով վերջինիս անօգնական վիճակից՝ նույն օրը Դավիթը խաբեությամբ` տուն տանելու պատրվակով, բար-սրճարանից պատահական տաքսի ավտոմեքենայով առևանգել է անչափահասին և տուն տանելու փոխարեն, տարել մայրաքաղաքի ծայրամասում գտնվող «Էրզրում» հյուրանոցային համալիր:

Այստեղ՝ առանձնասենյակներից մեկում, Դավիթը կրկին տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, հակառակ նրա կամքին` սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Սակայն գիշերը միասին անցկացնելուց հետո էլ Դավիթը չի սթափվել կամ գուցե չի կողմնորոշվել՝ ինչ անել բռնաբարելուց բացի. հաջորդ օրը` նոյեմբերի 24-ին, Օսիպյանը կրկին տաքսի է վարձել ու Մարինեին այս անգամ տարել մայրաքաղաքի մեկ այլ ծայրամասային թաղամաս՝ Նուբարաշենում գտնվող «Զոր Սամ Սաք» ընկերությանը պատկանող հյուրանոց: Այստեղ էլ առանձնասենյակներից մեկում Մարինեն կրկին սեռական բռնության է ենթարկել:

Կարճ ժամանակ անց ամեն ինչ պարզվել է, և Դավիթ Օսիպյանը կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (անչափահասի առևանգումը) և 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ (անչափահասի բռնաբարությունը) ու 5-րդ կետերով (Քրեական օրենսգրքի փոփոխություններով՝ 2011-ի մայիսին ուժը կորցրած է ճանաչվել): Դրանցից առաջին հոդվածը նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում, իսկ երկրորդը` 4-10 տարվա: Առաջին ատյանի դատարանը Դավիթ Օսիպյանին մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքներում և նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման: Պաշտպանական կողմը բողոքարկում է դատավճիռը:

Ամբաստանյալի մայրը թերթերից մեկի հետ զրույցում նշել է, որ իր որդին ամուսնացած է, և որ անչափահաս աղջիկն է իր որդու վրա աչք դրել…

Համենայնդեպս, այն հանգամանքը, որ Օսիպյանը հատուկ նպատակով, դիտավորությամբ է եկել Մարինեին տեսնելու` փաստում է նրա մոտ եղած մեծ գումարի առկայությունը, այլապես հանցագործությունը շարունակելու հնարավորություն պարզապես չէր ունենա: Բայց եթե հավատալու լինենք Դավիթի մորը, հնարավոր է, որ Դավիթին Մարինեն է փող տվել, որ իրեն օբյեկտներով «քաշ տա ու բռնաբարի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում