Անգելա Մերկելը կարող է պատրաստ լինել զոհաբերել Հունաստանը՝ եվրոն պաշտպանելու համար: Նման զգուշացումով անցած գիշեր հանդես է եկել Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:
Mail Online-ը հաղորդում է, որ Օսբորնը կարծում է, որ Գերմանիան կարող է ճգնաժամ ցանկանալ Հունաստանի համար, որի պատճառով վերջինս կարող է դուրս գալ եվրոգոտուց։ Այդ դեպքում Գերմանիան կարող է համոզել իր ընտրողներին, որ հարկավոր է ամեն կերպ պահպանել եվրոն։
Օսբորնն այս մեկնաբանություններն արել է, երբ եվրոյի ճգնաժամը շարունակում է խորանալ, չնայած որ 50 միլիարդ ֆունտ սթեռլինգ էր տրվել Իսպանիայի բանկերին:








































